ԱԱ. Գեւորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ
Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60կգ) ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ հաղթանակի հասավ 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։ Մրցակիցները միավորները վաստակել էին պասիվության շնորհիվ, բայց չէին կարողացել պարտերում հաշվի մեջ առաջ անցնել։ Գեւորգ Ղարիբյանը համառ պայքարում ադրբեջանցուն հնարավորություն չտվեց միավոր վաստակել։ Գոտեմարտի ավարտին հայ ըմբիշը բուռն արձագանքեց ադրբեջանցու նկատմամբ հաղթանակը։
2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել է մեկնարկային 1/16 եզրափակիչից, որտեղ գոտեմարտեց կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով: Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի առաջին կեսում: 60 կգ քաշայինների
1/8 եզրափակիչում մրցեց Լեհաստանը ներկայացնող Միխալ Տրաչի հետ եւ 3:1 հաշվով առավելության հասավ։ Ղարիբյանը երկրորդ մրցափուլում քթի վնասվածք ստացավ, բայց պահպանեց հաշվի մեջ առավելությունը եւ հաղթեց։