Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Երկու բարձրաստիճան դիվանագետներ քննարկել են ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ապագան։
«Մենք խոսեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա քայլերի մասին՝ նախքան զեկույցը, որը ես կներկայացնեմ Եվրահանձնաժողովին և Եվրոպական խորհրդին։ Մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակը»,- գրել է Բորելը X միկրոբլոգում: