ԿԸՀ-ում «Հայաքվեի» ձայների հաշվարկված և վավեր ձայները հատել են 50 հազարը
ԿԸՀ ներկայացված «Հայաքվեի» ձայների ստուգումն ու հաշվարկը դեռ ավարտված չէ, բայց արդեն ստուգված վավեր ձայները հատել են 50 հազարը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԿԸՀ-ում «Հայաքվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։
«Կարծում եմ՝ քվեների վերստուգումն ու վերահաշվարկը այսօր կավարտվի։ Այնտեղ որոշ տվյալներ, որոնք խնդրահարույց են համարվել դեռ վերլուծելու կարիք ունեն, սակայն այդ տվյալները արդեն վերջնարդյունքի վրա չեն ազդի։ Մեզ համար կարևորը 50 հազարն էր, դրանից հետո 57 հազար կլինի, թե 53 հազար՝ որևէ իրավական հետևանք այլևս չի առաջանա»։
Նա նաև տեղեկացրեց, որ հավաքված ձայները ԿԸՀ-ը ներկայացնելու ժամկետը լրանում է սեպտեմբերի 29-ին։ Ձայները հետ ստանալուց 1 շաբաթ անց «Հայաքվեն» կմտնի ԱԺ։
Հիշեցնենք, որ ԿԸՀ էր ներկայացվել 58 հազար ստորագրություն։
«Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է երկու լրացում կատարել Քրեական օրենսգրքում և 10-15 տարվա ազատազրման պատիժ սահմանել Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա նշանակությունը նսեմացնելու համար: