Սիրելի՛ սյունեցիներ, հաշված օրեր, ինչու չէ նաև ժամեր ունենք դու՛րս եկեք ու կանգնե'ք արցախահայության կողքին. Սուրիկ Խաչատրյան
Սիրելի՛ սյունեցիներ,
արժանապատի՛վ հայեր
Օրհասական է պահը, և մենք համախմբվելու խնդիր ունենք։
Արցախ ենք կորցնում։
Հայրենիք ենք կորցնում։
Երկիր ենք կորցնում։
Իմ կոչ֊խնդրանքն ուղղելով հայրենակիցներիս' հավատում եմ, որ ձեր մեջ ուժ կգտնեք ոտքի ելնելու, տեր կանգնելու Հայրենիքին։
Եթե կորցնենք Արցախը՝ հաջորդը Սյունիքն է լինելու։
Սյունեցին չի կարող ու նաև իրավունք չունի թույլ տալ ներկայիս իշխանությանը նման հրեշավոր ծրագիր իրականացնել։
Սյունեցին չի կարող ու նաև իրավունք չունի թույլ տալ նոր եղեռն իրականացնել։
Սյունեցին իրավունք չունի և չի կարող թույլ տալ անհայրենիք մնա մի ողջ ժողովուրդ։
Ոտքի՛ ելեք, դու՛րս եկեք ու կանգնե'ք արցախահայության կողքին։
Հաշված օրեր, ինչու չէ նաև ժամեր ունենք։ Մեր հայրենակիցները 9֊ամսյա շրջափակումից հետո չեն ընկճվել և պայքարում են։ Այդ պայքարին պարտավոր ենք միանալ նաև մենք։
Կոչ եմ անում, առաջարկում եմ, խնդրում եմ, պահանջում եմ' տեր կանգնեք մեր Արցախին ու Սյունիքին։
Հավատում եմ, որ մեր միասնության շնորհիվ մեր սերունդների աչքերի մեջ նայելու իրավունք կվաստակենք։