Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում. Թանդիլյան
ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հերթական անգամ ցուցաբերեցին հայանպաստ դիրքորոշում, սակայն ինչպես միշտ, դրանք շարունակում են մնալ հայտարարությունների մակարդակի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Միևնույն ժամանակ, խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, ում միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում։
Սակայն ամենացավալին այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերում է Նիկոլ Փաշինյանին։
Սա առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանի անհասկանալի կամ գուցե միտումնավոր խոսքերը դառնում են Հայաստանի և Արցախի դեմ քարոզչական և դիվանագիտական զենք։
Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում, որը հետագայում շտկելու համար մեծ ջանքեր է պահանջելու։
Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի, սակայն կա ավելի կարևոր և ավելի բարդ, գրեթե անհնար մի բան. մինչև դա Նիկոլ Փաշինյանը պետք է լռի»,- գրել է նա: