Ցավոք, գործակալական ցանցի եւ հակապետական քարոզչամեքենայի զոհ են դառնում շատերը. Բաղդասարյան
«Հիբրիդային պատերազմներն ունեն հստակ ժանրի կանոններ՝ տեղեկատվական գրոհներ, տարբեր հնարքներով հասարակության մոլորեցում եւ կեղծ թեզերի շրջանառում»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ շարունակելով.
«Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով։
Ցավոք, գործակալական ցանցի եւ հակապետական քարոզչամեքենայի զոհ են դառնում շատերը»: