Թեժ քննարկում ՔՊ-ում․ պարեկային ժամ կարող է սահմանվել․ ինչ է այն ենթադրում
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով, իր թիմի հետ քննարկվել է պարետային ժամ սահմանելու որոշումը։ Նշենք, որ Երևանում արդեն գրեթե 3 օր անհնազանդության ցույցեր են և իշխանականների շրջանում խուճապ է առկա։
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե ի՞նչ է պարետային ժամը․
Ըստ ՀՀ Օրենքի, Պարետային ժամվա հաստատումից հետո ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելը արգելում է։
ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից մինչև պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչև նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։
Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները և տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաև դրանց վրա մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման և արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով։