Փաշինյանի խոսքը կանխորոշեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի ելքը. Ո՞ւմ «հորդորով» արվեց այդ հայտարարությունը. Ղազինյան
ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնում, ինչը կանխորոշեց այդ նիստի ելքը. Հայաստանի ու Արցախի համար 0 արդյունք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ խոսքերը դրվեցին ագրեսոր պետության դիրքոշման հիմքում` արդարացնելով կատարված և կատարվող մարդկայինության դեմ ուղղված զանգվածային հանցանքներ:
Ինչու՞ դա հայտարարվեց, ինչու՞ հենց ԱԽ նիստից առաջ, ու՞մ «հորդորով» արվեց այդ հայտարարությունը, ինչու՞ Նիկոլ Փաշինյանը շտապեց փրկել Ադրբեջանին:
Փորձեք գտնել այս հարցերի պատասխանները և կհասկանաք, թե ինչ մասշտաբի դավադրություն է Հայաստանի ու Արցախի դեմ:
Հ.Գ. Մի զարմացեք Էրդողանի այն հայտարարությունից, թե Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի դեմ նախապատրաստվող ագրեսիայի մասին, քանզի նախաքննության արդյունքներով դեռ շատ առիթներ կունենանք զարմանալու ...»։