Ադրբեջանի գործողությունները սшրսափելի են․ ԱՄՆ սենատոր Քորի Բուքեր
ԱՄՆ սենատոր Քորի Բուքերը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով Բաքվի գործողությունները:
«Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի նկատմամբ սարսափելի են: Խստորեն դատապարտում եմ այս բռնությունը և կոչ եմ անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», - գրել է Բուքերը: