Բազմիցս տեղեկացրել ենք միջազգային հանրությանը՝ ինչ է տեղի ունենում ԼՂ-ում․ Ֆրանսիայի արտգործնախարար
ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հայտարարեց, որ Ոչ թե հարցի տակ է դրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը։
«Երբ իրավիճակը լարվեց տարածաշրջանում` Ֆրանսիան անմիջապես արձագանքում էր այս խախտումներին, բազմիցս տեղեկացրել ենք միջազգային հանրությանը, թե ինչ է տեղի ունենում ԼՂ-ում։ Մենք չպետք է լռենք»։