Դիմում եմ բուհերի ռեկտորներին՝ չփորձեք որևէ խոչընդոտ առաջացնել․ Թևանյան
«Ես ձեզ հավաստիացնում եմ, կարգապահ և միասնական ջանքերով, շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեղի է ունենալու»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Դիմելով ուսանողներին՝ Թևանյանն ասաց, որ վաղը, երբ հայտարարվի դասադուլը, նրանք դիմեն դասախոսներին իրենց միանալու կոչով՝ ինքնակազմակերպված թակելով բոլոր դռները:
«Դիմում եմ բուհերի ռեկտորներին՝ չփորձեք որևէ խոչընդոտ առաջացնել, քանի որ նմանների անունները հանրահավաքի հարթակից հնչեցվելու են, միացեք ուսանողությանը և համատեղ իրականացրեք բողոքի գործողությունները»,-հորդորեց նա: