Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին հանդես կգա նաև Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ելույթով հանդես կգա նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն իր X-ի էջում:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ տեղեկացրել է, որ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդես կգա ելույթով:
Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ֆրանսիային՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին: