Վազգեն Մանուկյանը հայտնեց Ազգային կոմիտեի կազմը
Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, որին պետք է միանա նաև շրջանների բնակչությունը և հարցն այս կենտրոնում է լուծվելու: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտե», որի կազմում է Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես:
Պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ կերպով և մեզ համար մեծ նշանակություն ունեն այն գործընկերները, որոնք գտնվում են ԱԺ-ում, բայց հնարավորինս շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները:»
Նա հայտարարեց, որ վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարության նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարության շենքը։