«Ոչ լույս ունենք, ոչ գազ, ջուրը կտրել են նորից տվել». Ստեփանակերտի բնակիչ
Ժամը 18:00-ի տվյալներով Ստեփանակերտուն կրակոցներ չեն լսվում, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ Քննչական կոմիտեի աշխատակից Նանար Պողոսյանը.
«Ոչ լույս ունենք, ոչ գազ, ջուրը կտրել են նորից տվել: Հաց չենք կարողանում թխել, քանի որ մի քանի օր է ինչ լույս չկա՝ փուռ չի աշխատում, վառարան ենք դրել կրակ արել, որ մայրս հաց թխի բաժանենք: Մեկ այլ տեղ կրակ ենք վառել, որ հաց ու թեյ պատրաստենք», գրել է նա: