Արցախում քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա. Փաշինյան
Էվակուացիան այս իրավիճակի «պլան Ա-ն չպետք է լինի, նույնիսկ՝ «պլան Բ»-ն, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց պետք է լինի անպայմանորեն «պլան Գ»-ն այն նկատառումով, որ հանկարծ չստացվի, որ մենք մեր ձեռքով էթնիկ զտում ենք անում՝ դրա պատասխանատվությունից ու մեղավորությունից ամբողջությամբ մաքրելով Ադրբեջանին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա, մանավանդ, հրադադարի պայմաններում։
«Իհարկե, կան տեղահանված քաղաքացիներ, բայց մեր միջազգային շփումներով մենք խնդիր ենք դնում, որ նրանք վերադառանան իրենց տներ»,- հայտարարեց վարչապետը։