Ձերբակալել են 44-օրյա պատերազմում զոհվածի հորը
Ձերբակալել են 44-օրյա պատերազմում զոհվածի հորը, ով այսօր Եռաբլուրում հարվածել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը «Եռաբլուր» էին գնացել, որտեղ զոհվածների ծնողները թույլ չէին տվել բարձրանալ տղաների շիրիմներին։
Այնուհետև նրանց միջև վիճաբանություն էր ծագել, որից հետո զոհված զինծառայողների ծնողներից մեկը հարվածել էր Աղազարյանին։