Դա աբսուրդ է և լկտի սուտ. Վահան Քերոբյանը՝ Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերի մասին
Դա աբսուրդ է և լկտի սուտ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե քննարկվում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նման բան չկա»,-ավելացրեց նա։
Նշենք, որ Armenia Today-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը։