Խաղաղապահների երկու մեքենա է անցել Լաչինի միջանցքով
Ռազմական լրագրող Իլյա Վասյունինը հայտնում է, որ ռուս խաղաղապահներ տեղափոխող երկու մեքենա հատել են Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրված անցակետը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկվանից այնտեղ հերթապահում են Արցախի բնակիչների հարազատները։ Նրանք սպասում են, որպեսզի մարդկիկ սկսեն դուրս գալ Արցախից:
Ստեփանակերտում հարազատների հետ կապի մեջ գտնվող երկու քաղաքացի RT-ին հայտնել են, որ Ստեփանակերտ են մտել ադրբեջանցի զինվորականներ: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ պետք է անել, որևէ պաշտոնական տեղեկություն չկա: