Իշխանափոխությունն այսօր համազգային, համապետական հրամայական է. Վարդան Օսկանյան
Այսօր համազգային, համապետական հրամայական է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այսօրվա իշխանությունները իրենց արդեն ամբողջությամբ են սպառել։ Դատելով այս կորուստներից, զոհերից ու նաև հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյուքնները՝ կարելի է իսկապես արձանագրել, որ այսօրվա իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են։
Դժվարանում եմ ասել, թե իշխանափոխությունը ինչպես է լինելու, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայ ժողովրդի անելիքն է, բայց այդ քայլը անելուց, ես կարծում եմ, չպետք է որևէ կասկած ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում։ Իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հիմնական պատճառներից մեկն են այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի։