Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. Արցախի ներկայացուցիչ
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Միևնույն ժամանակ, Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը: