Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են
Այս պահին Մարտակերտից դուրս ենք եկել, Ստեփանակերտում էինք, բայց քանի որ սկսեցին կրակել Ստեփանակերտի վրա, հիմա եկել ենք օդանավակայան, «Ազատության» հետ զրուցյում ասել է արցախցի կինը։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում խուճապային իրավիճակ էր, մարդիկ դուրս էին եկել տներից ու չգիտեին ինչ անեին.«Չէ՞ որ հրադադար ա, բայց ավտոմատներից կրակում էին։ Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են»։