Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար
Քիչ առաջ տեղի է ունեցել Ալիև-Պուտին հեռախոսազրույց, քննարկել են ԼՂ-ի հարցը:
«Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ», ասվում է հաղորդագրությունում:
Պուտինը Ալիևի հետ զրույցում «ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»։