Արդեն կես ժամ է` կրակում են տարբեր կողմերից, մտել ենք նկուղները. Ստեփանակերտի բնակիչ. News.am
«Արդեն կես ժամ է` կրակում են տարբեր կողմերից»,– NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց Արցախի բնակիչ Գայանե Չալյանը։
Նրա խոսքով՝ ստեփանակերտցիները կրկին մտել են նկուղները. «Ժողովուրդը պանիկայի մեջ է։ Ով մեքենա ունի, հասնում է օդանավակայան, մենք չունենք մեքենա, մտել ենք նկուղ, սպասում ենք։ Ասում են՝ մտել են, կրակելով գալիս են, 9-րդ դպրոցի մոտ են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա»,– արտասվելով պատմեց տիկին Գայանեն:
Հիշեցնեն, որ Արցախի ՆԳՆ–ն հաղորդագրություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ «Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,– հայտնել է Արցախի ոստիկանությունը։