Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»։