Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.
«3 բան, որոնք բացարձակ ճշմարտություն են։
Արցախի պետականության անկման, հազարավոր զոհերի, հարյուր հազարաներով անտուն գաղթականների համար մեղավոր ու պատասխանատու է Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և իր գլխավորած խմբավորումը։ Մնացածը՝ ներքին, թե արտաքին, օգնել են իրենց, բայց մեղավորը դրանք են։
Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա։
Այս օրերին փողոցում առկա քաղաքական դեմքերը և ուժերը, ցավոք, ունակ չեն լուծել ազգային իշխանություն ձևավորելու հարցը։
Սա նշանակում է, որ պայքարն ավելի բարդ է, քան պատկերացնում ենք։ Բայց պայքարը նաև այլընտրանք չունի»