Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ ընդունելով Բաքվի դեմ․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին առնչվող գրառմամբ։
Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեպանության «Ֆեյսբուք»-ի էջը, Կաստալդոն ամիսներ շարունակ դատապարտել է Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակումը և ադրբեջանական նոր էսկալացիայի ռիսկերը՝ ուղղված տարածաշրջանի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը։
«Այսօրվա ողբերգական փաստերը ապացուցում են Բաքվի բռնարար և էսքպանսիոնիստական մտադրությունները։ Ավելի քան 120,000 էթնիկ հայեր Արցախում կանգնած են սեփական տներից վտարվելու վտանգի առաջ։ Մտավախություն կա նաև Հայաստանի հարավի նկատմամբ ագրեսիայի հավանակության առումով։ Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ ընդունելով Բաքվի դեմ՝ ռեժիմին ստիպելու հենց հիմա դադարցնել այս բիրտ ներխուժումը։ Եթե ականջալուր լինեին իմ և 51 գործընկեր պատգամավորների համատեղ նամակին, գուցե հնարավոր լիներ խուսափել այս ամենից»,- գրել է Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն։