Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունների համար նախադրյալներ չկան
Ուկրաինայի հարցով բանակցությունների համար նախադրյալներ չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի եթերում։
«Բանակցություններ» բառը սկսել է ավելի ու ավելի հաճախ հնչել՝ ի պատասխան այս հարցով հետզհետե հաճախակիացող հարցերի։ Իսկ նախագահը հետևողականորեն պատասխանում և բացատրում է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը, որը երբեք չի հրաժարվել նման բանակցությունների գաղափարից, բայց նշում է, որ այս պահին դրանց վերսկսման նախադրյալներ չկան»,- ասել է նա։
Ուստի, ըստ Պեսկովի, Ռուսաստանը շարունակում է հասնել իր նպատակներին՝ իրականացնելով հատուկ գործողությունը։