Զելենսկին հրաժարվել է լսել Լավրովի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի սենյակը, նախքան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթը սկսելը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Արդյունքում Զելենսկին և Լավրովը միաժամանակ չեն հայտնվել նույն դահլիճում, ինչպես սպասում էին օտարերկրյա լրագրողները։
Ընդ որում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի նախագահի ելույթի ժամանակ դահլիճում ռուսական պատվիրակություն էր՝ ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի գլխավորությամբ։
Միջոցառման օրակարգի համաձայն՝ Զելենսկին ելույթ է ունեցել երկրորդը, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ տասներկուերորդը։