Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի, միայն դրա համար, այլեւս ոչ մի բանի համար։ Գնալ այդ քաղաքականության հետեւից նշանակում է թուլացնել Իրանի կողմից Հայաստանի հնարավոր օգնությունն ու աջակցությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին:
Եթե Ռուսաստանը կատարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իր պարտավորությունը, ապա Հայաստանի տարածքով միջանցքի բացում տեղի չի ունենա, կարծում է փորձագետը։
Կեդմին հիշեցրեց Հայաստանին Իրանի ակտիվ աջակցության մասին։
«Հայ ղեկավարը չգիտի, թե որ տարածաշրջանում է գտնվում։ Ինչ է մտածում նա, երբ ամերիկյան բանակին բերում է Իրանի հետ սահման՝ իմանալով Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին: Ինչ է, նա հույս ունի, որ Իրանը կաջակցի՞ Հայաստանին, մինչդեռ ամերիկյան ազդեցությունը Հայաստանում կմեծանա։ Եթե Իրանը հայտարարել է կարմիր գծերի մասին տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում, ապա դա լուրջ է։ Բայց միեւնույն ժամանակ չի կարելի Իրանի երեսին թքել, ամերիկյան զորավարժություններ անցկացնել իրանական սահմանին եւ Հայաստանը դնել ԱՄՆ ազդեցության տակ»,-նշեց նա։
Կեդմին վստահ է, որարտաքին մյուս խաղացողները ոչինչ չեն անի։