Թեեւ ընդդիմության հանրահավաքը ավարտվեց, սակայն մարդիկ համաձայն չէին գնալ տուն. Բանավեճ Անդրանիկ Թեւանյանի հետ
Թեեւ ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն հրապարակում ներկա մարդիկ համաձայն չէին գնալ տուն, առավոտյան այցելել Եռաբլուր, իսկ երեկոյան նորից հանրահավաք անել հրապարակում: Նրանցից շատերը պահանջում էին գործողություններ իրականացնել հենց այսօր, քանի որ Արցախում վիճակն օրհասական է:
Ի վերջո, տեղի տալով այդ պահանջներին, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց. «Մենք մնում ենք հրապարակում»:
Այնուհետեւ Թեւանյանը մի տղամարդու հետ բանավեճ մեջ մտավ, ով պահանջում էր հենց հիմա գնալ բախումների եւ փոխել իշխանությունը. «Մենք անցնցում, սահմանադրական ճանապարհով գնացել ենք, չի ստացվել»,-ասաց տղամարդը:
Անդրանիկ Թեւանյանը չհամաձայնեց՝ նշելով, որ սա երկարատեւ պրոցես է, պետք է ապահովել զանգվածայնություն. «մեզնից պահանջում են գնալ, գլուխ ջարդել: Ես դրան պատրաստ չեմ, ինձ համար կարեւոր է արդյունքը, ոչ թե գլուխ ջարդելը: