Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Ալիև
Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց: Մենք գնահատում ենք դա։ Այս մասին իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք դա համարում ենք կարևոր քայլ։ Իրադարձությունները դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա։
Սա երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում։
Նրանք էլ պետք է վստահ լինեն, որ մենք իրենց հողի վրա աչք չունենք»,- ասել է Ալիևը։