Վիրավորներից 12-ի կյանքը փրկել չի հաջողվել, 15 հոգու վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր (տեսանյութ)
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված 197 մարդ տեղափոխվել է Ստեփանակերտի հանրապետակակն բժշկական կենտրոնում։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն է հայտնել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը:
«Ագրեսիայի հետևանքով ունենք 197 վիրավոր, բավականին բազմապրոֆիլ վիրավորումներ են՝ մեծ քանակությամբ: 197 վիրավորների մոտ 45 տոկոսի վիճակը ծանր է, 15 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, ցավոք, ունեցել ենք նաեւ վիրավորներ, որոնք մահացել են, 12 մահվան դեպք ունենք։ Վիրավորների 30 տոկոսից ավելիին վիրահատել ենք, մնացածները բուժում են ստանում տանը: Այժմ բոլոր վիրավորները պառկած են Հանրապետական բժշկական կենտրոնում և ստանում են համապատասխան բուժում»,- ասել է Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ բժշկական կենտրոնն ունի սարքավորումների պակաս, ինչպես նաև կան վիրավորներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններ։
Նշենք, որ Արցախի նախագահն այսօր այցելել է բժշկական կենտրոն՝ ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։