Ռումինիայի նախագահը ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել Սևծովյան տարածաշրջանի պաշտպանությունը
Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհանիսը ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ սևծովյան տարածաշրջանն ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի անդրատլանտյան անվտանգության տեսանկյունից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր տարածաշրջանը, Սև ծովի հսկայական տարածքը, պետք է պաշտպանված լինի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներից, և չարամիտ միջամտությունից», - ասել է Իոհանիսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
Ռումինիան աջակցում է ավելի արդյունավետ բազմակողմանիությանը, գլոբալ գործընկերների հետ միասին, ովքեր կիսում են նույն տեսլականն ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարում։ Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ը պետք է ուշադրություն դարձնի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ձգձգված կամ սառեցված հակամարտություններին։