Վրաստանում ՀՀ դեսպանությունը հետաձգում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որոնց թվում են երեխաներ և կանայք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը ստիպված է հետաձգելու Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 21-ին:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրությունում: