Հայաստանի ղեկավարությունն է ընդունել՝ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է․ Պեսկով
Կրեմլը ելնում է այն հանգամանքից, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներքին խնդիրն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», - ասել է Պեսկովը՝ ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում։
Նա ընդգծել է. «Ադրբեջանը գործում է իր տարածքում, ինչը ճանաչվել է Հայաստանի ղեկավարության կողմից»։