«Մեկը չկա՝ գա ու ասի՝ ժողովուրդ ջան, դուք եթիմ չեք»․ արցախցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
Կառավարության դիմաց ցույց է ընթանում, որին մասնակցում են նաև արցախցիներ, ովքեր այստեղ են բնակվում։
Նրանցից մեկն Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են գործողություններ՝ Արցախին օգնելու ուղղությամբ։
Նա ինքը Հադրութից է, որը 2020-ին ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Մեկը չկա՝ գա ու ասի՝ ժողովուրդ ջան, դուք եթիմ չեք»,-մեզ հետ զրույցում նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։