Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է Իրանի համար. ԻԻՀ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով համագործակցության հանձնառությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:
Շոյգուն համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը առ այն, որ «3+3» ձեւաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով: Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաեւ պաշտպանել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների վերաբերյալ եւ քննադատել է տարածաշրջանում երրորդ երկրների ներկայությունը։
Իր կողմից Աշտիյանին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գծերից մեկն է: Նա նաեւ բարձր է գնահատել ՌԴ-ի հետ համագործակցության հաջողված փորձը, այդ թվում ՝ Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարում։