ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը (ուղիղ)
Հիշեցնենք՝ քիչ առաջ Արցախի նախգահի աշխատակազմը հայտարարեց, որ համաձայնել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությանը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։