Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը նոր պետ ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի խորհրդական Մանվել Հրանտի Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ից նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ»,- նշված է որոշման մեջ։