Ստեփանակերտցիները ճանապարհվել են դեպի օդանավակայան. քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում
Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Այս մասին հաղորդում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:
«Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 27, վիրավորվել՝ 200 մարդ։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Բաքվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու գործողություններն անվանել են «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառում»։