Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը պատրաստվում են դարի հարսանիքին
Քիմ Քարդաշյանը և Քեյնե Ուեսթը պատրաստվում են իրենց հարսանիքին: Զույգը որոշել է, որ այն դարի հարսանիքն է լինելու: Նրանք հարսանիքը կնշեն Փարիզի մոտակայքում գտնվող ՝ Վերսալի պալատում:
«Կամ ամենաճոխը կամ ոչինչ» կարգախոսով ապրող զույգը պատրաստվում է միլիոնավոր դոլլարներ ծախսել: Սա 36- ամյա Ուեսթի առաջին հարսանիքն է լինելու և նա ոչինչ չի խնայելու ամենաշքեղ ձևով այն նշելու համար:
Իսկ Քիմը սիրում է շքեղություն, դա բոլորը գիտեն, օրինակ նրա և բասկետբոլիստ ՝ Կրիս Համֆրի 2011 թվականին տեղի ունեցած 10 միլիոն դոլլար արժողությամբ հարսանիքը, որը ամեն դեպքում, տևեց ընդամենը 72 օր: