Շտապօգնության վարորդը վիրավորվել է և այս պահին չի կարողանում դիերը տեղափոխել Ստեփանակերտ․ Արցախի ՄԻՊ
Ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիերը տեղափոխել Ստեփանակերտ։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։