Ով կնշանակվի ՔԿ ծառայության պետի պաշտոնին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար կռիվ է գնում, սակայն քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն։ Հիմա էլ հասել են «նախկինների» կադրերին. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն՝ հասել են ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, ներկայումս դատական կարգադրիչների ծառայության պետ Արման Ցոլակյանին։
Նշենք, որ Ցոլակյանը ժամանակին համարվում էր ԱԻ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի կադրը, որի շնորհիվ՝ Ցոլակյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Փաստորեն, հիմա էլ փորձում է ներկայիս իշխանության «ափսեում» տեղավորվել:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։
Թե ով կհաղթի այս պայքարում, ժամանակը ցույց կտա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 20․ 09․ 23 թ համարում։