Բաքվի մտադրություններն ակնհայտորեն ուղղված են ԼՂ ժողովրդին իր հայրենիքից զրկելուն. կայացել է Միրզոյան-Բորել հանդիպումը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ-ի ժողովրդին իր հայրենիքից զրկելուն։
«Միջազգային գործընկերները, ներառյալ՝ ԵՄ-ն, պետք է կանխարգելիչ հրատապ քայլեր ձեռնարկեն»,- X-ի իր միկրոբլոգում (նախկին՝ Թվիթեր) գրել է Արարատ Միրզոյանը: