Քեյթ Մոսը պատմել է, թե ում հետ կցանկանար ժամադրվել
Քեյթ Մոսը հայտնվել է Playboy ամսագրի հոբելյանական համարի շապիկին: Այդ առիթով տված հարցազրույցի ժամանակ մոդելն ասել է, թե ում հետ կցականար գնալ ժամադրության: «Ես կուզենայի ժամադրվել մարդկանց հետ, ովքեր պատմելու բան ունեն, կարող են խոսել, պատմել հետաքրքիր բաներ: Օրինակ` Ջեք Նիքոլսոնը, Կատրին Դենյովը, Սթիվ Նիկսոնը: Ես ուշադրությամբ կլսեի նրանց և հաճույքով կընթրեի նրանց հետ»,-ասել է Մոսը: