Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, և սա է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղում։
«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, և սա է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված առաջնահերթ անելիք ունի Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև գետնի վրա նրանց ներկայությունն է։ Խաղաղապահների պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն ցուցաբերել կամ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում», - ասաց Գրիգորյանը։