Ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, մինչև այս պահը դեռևս չի հաջողվել զսպել Ադրբեջանին․ ԱԽ քարտուղար
Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով։ Ամբողջ օրվա ընթացքում ռմբակոծության է ենթարկել ոչ միայն շփման գիծը, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հիմա էլ Ադրբեջանը շարունակում է գործողությունները։ Ինչքան էլ միջազգային հանրության ներգրավում է եղել, մինչև այս պահը դեռևս չի հաջողվել զսպել Ադրբեջանին»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պարբերաբար զգուշացրել է միջազգային իր գործընկերներին այն մասին, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտում, նաև ցեղասպանություն կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։