Վնասվածք է ստացել լրագրող Անուշ Մկրտչյանը
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներից վնասվածք է ստացել նաև Հետք Մեդիա Գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը, որը լուսաբանում էր կառավարության առջեւ ընթացող բողոքի ակցիան։ Այս մասին գրում է Լիանա Սայադյանը։
«Անուշը բեկորային վնասվածք է ստացել, որի հետևանքով, ըստ բժիշկների, մակերեսային այրվածք է առաջացել»,- նշել է նա։