Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ. Մեսրոպ Առաքելյան
Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ, այս մասին հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են։
Ամարասը անցել է թշնամու վերահսկողության տակ։
Ստեփանակերտը հոսանքազրկված է»,- նշել է Առաքելյանը: