Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան
Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ։
Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ X-ի պաշտոնական էջում։
«Մենք ցավում ենք այս բացարձակ չարդարացված էսկալացիայի մարդկային զոհերի համար։
Ադրբեջանը պետք է անհապաղ դեէսկալացնի իրավիճակը։ Կրակի դադարեցումն ունի որոշիչ նշանակություն», - ասված է հայտարարությունում։